Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից  անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի նորմալ մակարդակը: Եթե ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ են առաջանում, ապա առաջին ախտանիշներն են՝ ստամոքսի շրջանում սուր ցավը, փսխումը, կղանքի խանգարումը:

Պանկրեատիտի (ենթաստամոքսային գեղձի բորբոքում) առաջացմանը կարող են նպաստել տարբեր պատճառներ՝ սխալ սննդակարգը (ճարպոտ սնունդը), սննդային թունավորումը, ալկոհոլը, վարակները, լյարդի հիվանդությունները, վնասվածքները: Անկախ նրանից, թե ինչպես է ընթանում պանկրեատիտը՝ սուր թե քրոնիկական, հիվանդության բուժման համար անհրաժեշտ է հետևել սննդակարգի:

Ինչ են խորհուրդ տալիս բժիշկները պանկրեատիտով հիվանդներին.

  • սնունդը պետք է պատրաստել գոլորշու վրա, քանի որ այն չի վնասում օրգանիզմին և պահպանվում են սննդարար նյութերը,
  • պետք է ուտել փոքր չափաբաժիններով՝ օրը 5-6 անգամ,
  • բոլոր ուտեստները պետք է տաք լինեն ոչ շատ տաք և ոչ շատ սառը,
  • պարտադիր պայման է սնունդը կիսահեղուկ կամ մանրացված, տրորած ձևով ընդունելը,
  • սպիտակաձավարը, հնդկաձավարը, վարսակը և բրինձը պետք է եփել ջրի վրա ու տրորել:


Սուր պանկրեատիտի դեպքում մի քանի օր անհարաժեշտ է պահպանել սոված սննդակարգ` քաղցած մնալ, թույլատրվում է միայն մեծ քանակությամբ առանց գազի հանքային ջուր, մասուրի եփուկ կամ ոչ թունդ թեյ:


Արգելված մթերքներ

Անհրաժեշտ է սննդակարգից բացառել կամ նույնիսկ ընդմիշտ հրաժարվել հետևյալ սննդից.

 

  • ճարպոտ,
  • տապակած,
  • թթու,
  • թթու հյութեր,
  • պահածոներ,
  • երշիկեղեն,
  • ապխտած ուտելիքներ,
  • շոկոլադ,
  • հրուշակեղեն,
  • ալկոհոլ,
  • սուր համեմունքներ:


Չնայած բոլոր սահմանափակումներին՝ հարկ է հիշել, որ սնունդը պետք է լինի բալանսավորված և պարունակի սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հետևել, որ սննդակարգը լինի տարատեսակ, ներառի բուսական սնունդ և կենդանական սպիտակուց:

Թույլատրելի մթերքներ

Քրոնիկական պանկրեատիտի ժամանակ շատ կարևոր է հետևել սննդակարգին՝ հիվանդության սրացումից խուսափելու համար:

Ի՞նչ կարելի է կիրառել սննդի մեջ պանկրեատիտի ժամանակ.

  • Կաթնամթերքից` կեֆիր, յոգուրտ, ոչ թթու կաթնաշոռ, ոչ սուր համով պանիր,
  • մսամթերքից` տավարի, հորթի, հավի, հնդկահավի, ճագարի միս, սակայն միայն կոտլետի, պյուրեի, սուֆլեի ձևով,
  • ձկների ոչ յուղոտ տեսակներ՝ ձողաձուկ, շիղաձուկ, բրամ, գայլաձուկ,
  • խաշած կամ խորոված բանջարեղեն` մանրացված ձևով,
  • ցորենի չորացրած հաց կամ չորահաց,
  • ապուրներ (բանջարեղենային, հավի, վերմիշելի),
  • ձու (գոլոշու վրա պատրաստված ձվածեղ),
  • ճարպեր. սերուցքային կարագ, ձիթապտղի, ռաֆինացված արևածաղկի յուղ,
  • ձավարեղեն և մակարոնեղեն՝ մակարոն, վերմիշել, վարսակ, սպիտակաձավար, հնդկաձավար, բրինձ,
  • մրգեր՝ ոչ քաղցր, խորոված տանձ և խնձոր,
  • քաղցր կոմպոտներ, ժելե, կիսել,
  • ըմպելիքներ. ոչ թունդ թեյ, մասուրի և ցորենի թեփի եփուկ:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ